Թուրքիան պաշտոնապես կմիջամտի նաև Ադրբեջանի ներքին գործերին՝ կայունության համար․ Աբովյան
"Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը կիսվում է հետաքրքիր նորություններով, որոնք ստացվում են թշնամի պետություններից։
"Գաղտնիք չի հանդիսանում այն փաստը, որ Ադրբեջանը իր ռազմա-քաղաքական և դիվանագիտական անկախությունը լիարժեք հանձնել է թուրքերի տրամադրությանը, իսկ եթե ավելի հստակ, ապա թուրքերը փաստացի ղեկավարում են Ադրբեջանը։
Պարզ է, որ այդ ընթացքը լիովին համապատասխանում է թուրքական դոմինանտության կոնցեպտին թուրքալեզու պետությունների քաղաքական և ռազմական ուղղությունների նկատմամբ։
Սակայն պետք է նաեւ փաստել, որ թուրքական կողմը բավական հետևողական է իր տակ վերցնելու նաեւ Ադրբեջանի ներքին ռիսկերի կառավարման վերահսկողության գործիքները։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի և Թուրքիայի Ներքին գործերի նախարարությունների միջև կնքվեց մի համաձայնագիր, ըստ որի թուրքերի ոստիկանական ուժերը կստանան իրավունք օգնություն ցուցաբերել ադրբեջանական ոստիկանությանը "կանխելու" ինչ-որ գործընթացներ, որոնք կվտանգեն "ներքին կայունությունը" Ադրբեջանում։
Կարելի է փաստել, որ թուրքերը լեգիտիմացնում են իրենց ակտիվ վերահսկողությունը Ադրբեջանի ներքին գործընթացների հանդեպ։
Ինչ է դա նշանակում, կարծում եմ, բացատրելն ավելորդ է",- գրել է Աբովյանը Facebook-ի իր էջում՝ հրապարակելով փաստաթուղթը։
