19.04.2025
Նիկոլ Փաշինյանի քարոզած խաղաղությունը հենց այսպիսին է լինելու. Հայկ Մամիջանյան
prev Նախորդ նորություն

Ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից Բաքվի բյուրեղյա երազանքն է. Հայկ Մամիջանյան

Ռուս խաղաղապահների հեռացումն Արցախից Ադրբեջանի բյուրեղյա երազանքն է: Այս մասին հինգերորդ ալիքին տված հարցազրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Փարուխ գյուղում խաղաղապահների գործողությունները հետաքննելու անհրաժեշտության մասին։


Նրա խոսքով, իհարկե, տեղի ունեցածը պետք է քննության առարկա դառնա: Մամիջանյանին, սակայն, հետաքրքրում էր, թե որքանո՞վ է նպատակահարմար նման հայտարարություններ անել հրապարակայնորեն, և արդյոք հնարավոր է Ռուսաստանի հետ նման քայլի անհրաժեշտությունը քննարկել այլ խողովակներով։ Նա հարցրեց, թե ինչ կանի Հայաստանի ԱԳՆ-ն, եթե Ադրբեջանը նույնպես աջակցի հետաքննություն անցկացնելու գաղափարին, որի արդյունքում կողմերը կգան այն եզրակացության, որ խաղաղապահները գործել են անարդյունավետ և պետք է հեռանան տարածաշրջանից։ Պատգամավորը ցավով նշեց, որ իշխանությունները չեն հասկանում իրենց խոսքի արժեքը և դեռ մարգինալ մակարդակում են։


Սկսված հակառուսական հիստերիան շատ է հիշեցնում անցյալ տարվա նոյեմբերի 16-ի իրավիճակը, երբ Սյունիքում լայնածավալ սադրանք տեղի ունեցավ։ Նա հիշեց, որ այն ժամանակ իշխող մեծամասնության մի խումբ պատգամավորներ, միմյանց հերթ չտալով, խորհրդարանի ամբիոնից քննադատում էին Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, սակայն մինչ օրս հայտնի չէ՝ Հայաստանը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին օգնության համար, թե՞ ոչ։


 

Թուրքիան պաշտոնապես կմիջամտի նաև Ադրբեջանի ներքին գործերին՝ կայունության համար․ Աբովյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար