4.10.2024
Արցախի ԱԱԾ-ում ձևավորվելու են մարտական ստորաբաժանումներ
prev Նախորդ նորություն

Հունիսին կանցկացվի հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևիի հետ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը, որն առկա է տարբեր բնագավառներում իրականացվող նախաձեռնություններում՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն ակտիվ ապակենտրոնացված համագործակցություն է իրականացնում Փարիզի, Մարսելի, Լիոնի, Իլ դը Ֆրանս շրջանի, ինչպես նաև Պլեսի Ռոբինսոնի, Դրագինյանի, Անտոնիի հետ:

«Քաղաքների առջև ծառացած խնդիրները միանման են, և համագործակցության ցանկացած ծրագիր գործընկեր քաղաքների ու տարածաշրջանների հետ, կարծում եմ, համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու ևս մեկ հնարավորություն է: Այս տարվա ապակենտրոնացված համաժողովի ժամանակ մենք կկարողանանք նախանշել այն կարևորագույն ուղղությունները, որոնք կապահովեն կայուն և արդյունավետ գործակցություն Հայաստանի և Ֆրանսիայի համայնքների միջև»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ԱԳՆ ֆրանսիական տարածքային միավորների արտաքին հարցերի վարչության պետի տեղակալ Քսավիե դ’ Արգոևին իր հերթին նկատել է, որ համագործակցության ուղղություններն ընդլայնելու և նոր նախաձեռնություններով հանդես գալու համար մեծ հնարավորություն կա:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև այս տարվա հունիսին նախատեսվող հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովի վերաբերյալ:


 

Խոստացել է ամուսնանալ, խոշոր գումար շորթել․ ավարտվել է գործի նախաքննությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում