26.11.2024
Մեկնարկել է պատերազմի հետևանքով տեղահանվածներին աջակցության ծրագրի վճարման գործընթացը
prev Նախորդ նորություն

Արցախի ԱԱԾ-ում ձևավորվելու են մարտական ստորաբաժանումներ

Արցախի Հանրապետության խորհրդարանն ընդունել է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում առաջարկված փոփոխությունները, որոնց համաձայն Արցախի ԱԱԾ-ի կազմում ձևավորվելու են մարտական ստորաբաժանումներ։


Համաձայն փոփոխության, նոր ձևավորվող ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնելու շփման գծում։


«Արցախի պետական սահմանի, շփման գծի պահպանության գործում ազգային անվտանգության ծառայողների կողմից մարտական հերթապահություն իրականացնելու գործընթացը իրավական առումով ամրապնդելու նպատակով անհրաժեշտ է «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ կատարել»,- ասված է օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ։