22.11.2024
Հավանական է, որ լինելու է անցումային կառավարություն՝ Փաշինյանի խնդրանքով. Հովհաննիսյան
prev Նախորդ նորություն

Հայկական կողմը գործող դեմքերով չի կարող որևէ էական հայամետ գործընթաց ապահովել. քաղաքագետ

Զիջողական մարտավարությունը չի կարող լինել կանխարգելիչ գործողությունների ռազմավարության էլեմենտ։ Զիջողականությունը խթանում է նոր հարձակումներ ու նոր ռազմավարական թիրախավորում հակառակորդ ուժերի մոտ։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը:

"Ասել է թե` եթե մեկ անգամ զիջեցիր, թշնամին տեսնում է աշխատելու տեղ, երկրորդ անգամ զիջողական կեցվածքը բերում է նոր ճնշումներ, երրորդ զիջումով դու այլեւս կանգնում ես անդառնալի ճանապարհին` այլեւս անիմաստ է դառնում չզիջելը քո կողմից, քանի որ առաջին երկու անգամները զիջել ես ամենակարեւոր հարցերում, իսկ թշնամու կողմից անիմաստ է փոխզիջման գնալը, քանի որ դու արդեն ցույց ես տվել կամքի ու կարմիր գծերի բացակայություն։

Հիմա թշնամին կատարում է այն, ինչը հուշում է ռազմավարական մտածելակերպը։

Հայկական կողմը գործող դեմքերով չի կարող որեւէ էական հայամետ գործընթաց ապահովել, քանի որ նրանք արդեն ի ցույց են դրել իրենց թուլությունն ու քաղաքական «բորոտությունը»:


2020 թվականից այս կողմ այն ինչ կատարվում է, միայն ներկա վարչախմբի մեղքն է, և եթե մինչ այդ երբեմն լալահառաչ «նախկիններն են մեղավոր» թեզն էին շրջանառում, ապա այժմ դա այլեւս լոկ քմծիծաղ կարող է առաջացնել։

Անձամբ ես, բազմիցս ասել եմ, որ պատերազմի վտանգը չափազանց բարձր է, որ Ադրբեջանը պատրաստվում է և մի օր փորձելու է վերջնականապես լուծել Արցախի գոյության հարցը, իսկ Հայաստանին դարձնելով տկար կազմավորում, որ խաղաղություն հնարավոր չէ։

Բայց մերձիշխանական որոշ թափթփուկներ, փրփուրը բերաններին հարձակվում էին, թե բա էլ պատերազմ չի լինի, թե բա խաղաղություն հնարավոր է, ու որ ես ու իմ նմանները պղտորում ենք ժողովրդի հոգին։ Հիմա, նորից կրկնեմ, պատերազմից -5 է, ու Ադրբեջանը չի’ նահանջելու օգտագործել աշխարհաքաղաքական այս պահը»,- գրել է Պողոսյանը: