26.11.2024
Էրդողանը նոր լիազորություններ է ստացել
prev Նախորդ նորություն

Ուզեիր Ջաֆարով. Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը ստիպված է թանկարժեք զենքեր գնել

Ադրբեջանը ՌԴ-ի հետ միշտ էլ պահպանել է լավ հարաբերություններ տնտեսության և քաղաքականության մեջ: Վերջին տարիներին ռազմական ոլորտում նույնպես զարգացում է արձանագրվել: Ադրբեջանը ՌԴ-ի այն գործընկերներից է, ով պարտաճանաչ կատարում է ստանձնած բոլոր պարտականությունները: Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլի ընթացքում, որ Ադրբեջանը նավթային երկիր է ու կարող է զենք գնել ցանկացած երկրում: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:

Նա նշել է, որ Ադրբեջանը լավ կյանքից չէ, որ միլիարդավոր դոլարներ է ծախսում զենքերի ու տեխնիկայի վրա: Եթե «ադրբեջանական հողերը չգտնվեին ՀՀ-ի օկուպացիայի» տակ, այդ գումարները կուղղվեին առողջապահությանն ու կրթությանը: Սակայն, քանի դեռ Ղարաբաղի հարցի չի լուծվել, Ադրբեջանը ստիպված է գնելու թանկարժեք զինատեսակներ: Իրենք գնել են C-300 համակարգեր, տանկեր, արկեր ոչ միայն ՌԴ-ից, այլև այլ երկրներից, փոխանցում է minval.az կայքը:

Նա նշել է, որ Ադրբեջանը խնդրանք ունի ՌԴ-ին, որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա միջազգային նորմերը կատարելու համար: