26.11.2024
Ուզեիր Ջաֆարով. Քանի դեռ չի լուծվել Ղարաբաղի հարցը, Ադրբեջանը ստիպված է թանկարժեք զենքեր գնել
prev Նախորդ նորություն

Նադեին-Ռաևսկի. Էրդողանը ստիպված է խուսանավել հակաասադական ուժերին աջակցելու և ահաբեկչության դեմ պայքարի միջև

ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների բանակցությունների մանրամասները Սիրիայի հարցով չեն հրապարակվել:Ի տարբերություն տնտեսական հարցերի Սիրիայի հարցքը քննարկվել է դռնփակ:

Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին հայտարարել է, որ Էրդողանը շարունակում է պնդել, որ Ասադն անընդունելի է, Թուրքիան շարունակում է ձգտել հասնել նրա տապալմանը: Ըստ նրա, Թուրքիայի ղեկավարությունն այժմ ստիպված է խուսանավել հակաասադական ուժերին աջակցելու և ահաբեկչության դեմ պայքարի միջև:

Նա նշել է, որ իգիլականները նեղացել են Թուրքիայից, քանի որ կրճատվել են անօրինական նավթից ստացված գումարները, այդ դժվարությունների պատճառով, որոնց բախվում են ահաբեկիչները թուրքական տարածքում:Մեծ ազդեցություն է թողել նաև ռուսական ավիացիայի հարվածները, որոնք ազդել են նավթի տեղափոխության վրա: Փորձագետը հավելել է, որ թուրքերը դժվար հրաժարվեն էթնիկապես իրենց մոտ թուրքոմաններին աջակցելուց, սակայն պատրաստ կլինեն փակել սահմանը, որպեսզի բարդացնեն Իսլամական պետության գործունեությունը, փոխանում է aif.ru կայքը: