30.04.2025
Արցախի նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
prev Նախորդ նորություն

Առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը

Արցախի Հանրապետությունում տեղացող առատ ձյան պատճառով Ստեփանակերտում դադարեցվել է երթուղային ավտոբուսների աշխատանքը: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից:


Մարտի 19-ի վաղ առավոտից Ստեփանակերտում սկսվել են ձնամաքրման աշխատանքները, որոնցում ընդգրկված են քաղաքապետարանին ենթակա համապատասխան համայնքային ընկերությունները՝ իրենց մարդկային ու տեխնիկական ներուժով:


Քաղաքային իշխանությունները խնդրում և հորդորում են անշարժ գույքի բոլոր սեփականատերերին մասնակցել այդ աշխատանքներին՝ մաքրելով իրենց տնօրինության տակ գտնվող օբյեկտների և դրանց հարակից ընդհանուր օգտագործման տարածքները:


Ըստ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների՝ առաջիկա օրերին ևս սպասվում է առատ ձյուն, ուստի, յուրաքանչյուր քաղաքացու ներգրավումը ձնամաքրման միջոցառումներին՝ ցանկալի և ողջունելի է:

Արցախի բաժանորդների կեսից ավելիի գազամատակարարումը վերականգնվել է. Բեգլարյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը
29.04.2025
Ադրբեջանը վերջին երկու օրում ակտիվացրել է ռազմական պատրաստությունը