Հայաստանին շարունակում են դուրս մղել տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից
Երեկ Մոսկվայում կայացած ՌԴ էներգետիկայի ու Իրանի նավթի նախարարների հանդիպման գլխավոր հարցերից էր երկրների միջև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի ձևավորումը՝ Ադրբեջանի տարածքով: Ու ոչ մի խոսք Հայաստանի մասին, թեև դեռևս 2016 թ.-ին նույն Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին միջպետական պայմանագիր Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ: Այս մասին հիշեցնում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանն ու շարունակում:
"Այսպիսով, 2018-ից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող հետևողական էներգետիկ քաղաքականությունն արդեն այսօր շոշափելի արդյունքների է բերում:
Ինչ խոսք, շաշափելի արդյունքների է բերում նաև հայաստանյան պսևդո-իշխանությունների կողմից որդեգրված հակաիրանական քաղաքականությունը՝ ոչ պակաս շոշափելի ռիսկեր ձևավորելով մեր ազգային անվտանգության համար: Ու այդ նույն պսևդո-իշխանությունների կողմից Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ժամկետները մինչև 2024 թ. տեղափոխելը այդ դավադիր քաղաքականության ուղիղ դրևորումներից է:
Սա տարածաշրջանային ռազմավարական հաղորդակցություններից Հայաստանի դուրսմղման շարունակությունն է, այժմ արդեն՝ շատ ավելի վտանգավոր հետևանքներով",- գրել է փորձագետը Facebook-ի իր էջում: