23.11.2024
Պարզ երևաց, թե որքան համահունչ է ՀՀ ներքին և արտաքին թուրքի պայքարը մեր պետության դեմ
prev Նախորդ նորություն

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է արձանագրվել

Հայաստանում մարտի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 52 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 254-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Վերջին մեկ օրում կատարվել է 2396 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 946 713 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2822 պացիենտ, նվազել է 102-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 196 անձ` վերջին մեկ օրում 149 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8592 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1644 է: