2.05.2025
Նախագահը ներկա է գտնվել Սերգեյ Համբարձումյանի 100-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին
prev Նախորդ նորություն

ՏԿԵ նախարար և ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են ճանապարհների ապաշրջափակման հարցը

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։


ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ պատվիրակության կազմում է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։


ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր մանդատի շրջանակներում փորձ է անելու օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները, որի շրջանակներում շատ կարևոր են փոքր քայլերը՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից։


Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը և ներկայում ակտիվ քննարկումներ են տարվում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։


Հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ հարցեր։


Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցիչին է ներկայացրել ընթացիկ վիճակը, կատարված աշխատանքների ընթացքը։


Անդրեա Վիկտորինին վերահաստատել է, որ ուշադրության կենտրոնում են պահելու Սյունիքը, սահմանամերձ համայնքները։


 

Հայաստանում անօրինական բնակվող արտասահմանցի քաղաքացիներ են հայտնաբերվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով