24.11.2024
ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների սադրանքի մասին լուրերը
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 47 նոր դեպք և 2 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 47 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 202-ի:


ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 2480 թեստավորում: Ընդհանուր կատարված թեստավորումների թիվը 2 944 317 է:


Փաստացի այս պահին բուժվում է 2924 պացիենտ, նրանց թիվը նվազել է 95-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 409 047 անձ, վերջին մեկ օրում՝ 140-ը:


Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, մահացածների ընդհանուր թիվը 8589 է: