24.11.2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստան
prev Նախորդ նորություն

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:


«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները փակ են։


Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:


Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի է այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար։


Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար:


Դժվարանցանելի են բեռնատարների համար Սարավան-Զանգեր կոչվող հատվածը և Վայոց ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը։


Տավուշի Դիլիջան և Իջևան քաղաքների ճանապարհներին, Սյունիքի բարձր լեռնային ճանապարհներին, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ։


Լարսի մասին


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: