19.04.2025
Ինչպե՞ս խուսափել խարդախությունից բնակարանների վարձակալության հարցում
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը սկսել է վնասված գազատարի վերանորոգման աշխատանքները. Ստեփանակերտ

Ադրբեջանական կողմն այսօր սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:


Նշվում է, որ ադրբեջանական կողմը սկսել է վերանորոգման աշխատանքները մարտի 8-ից ի վեր ՀՀ կառավարության ու ռուս խաղաղապահների աջակցությամբ իրականացվող բանակցությունների շնորհիվ:


«Ուստի, պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի, և Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:


Միևնույն ժամանակ, հորդորում ենք բոլոր բաժանորդներին պահպանել զգոնություն և համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ ՊԱՏԱՀԱՐ տեղի չունենա:


Արցախի կառավարությունը հայցում է բոլոր քաղաքացիների ներողամտությունը հարուցված դժվարությունների համար և հավաստիացնում, որ Արցախի առջև ծառացած բոլոր հիմնախնդիրները կարող ենք հաղթահարել մեր միասնականության, վճռականության ու համբերության միջոցով», - ասված է հաղորդագրության մեջ:



 

Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի խորհրդարանականներին․ քննարկել են վթարված գազատարի հարցը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար