Ինչպե՞ս խուսափել խարդախությունից բնակարանների վարձակալության հարցում
Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը զգուշացրել է բնակարանների վարձակալության հարցում խարդախության հնարավորության մասին, երբ մարդիկ օգտվում են անորակ ծառայություններ մատուցող ընկերություններից:
Ինչպես հայտնում են կառույցի մամուլի ծառայությունից, էկոնոմիկայի նախարարությունը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի անշարժ գույքի շուկայում հնարավորինս քիչ լինեն անորակ ծառայություններ մատուցող ոչ պրոֆեսիոնալ ընկերությունները:
«Մարտի 15-ին Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում համատեղ քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու քայլերը։
Խնդիրներից մեկը, որին հաճախ բախվում են բնակարան փնտրելիս, list. am կայքում բնակարանների կրկնօրինակումն է:
Խարդախությունից խուսափելու համար նախարարությունը ներկայացրել է այն ընկերությունների ցանկը, որոնց հետ գտնվում է անմիջական կապի մեջ։