24.11.2024
Հայաստանում հողատարածք և պետգույք չի վաճառվել թուրքերին և ադրբեջանցիներին. Առնակ Ավետիսյան
prev Նախորդ նորություն

Ադրբեջանցիների կողմից մաքսատուրք գանձելը չի ազդում ՀՀ-Իրան հարաբերությունների վրա

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածում իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա: Այս մասին լրագրողներին վստահեցրեց ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով:


Նրա խոսքով, մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով, որտեղ միայն եղանակով պայմանավորված  մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ: Բադասյանն այդպիսով հերքեց այն լուրերը, թե ճանապարհահատվածը դժվարանցանելի է և նշեց՝ նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա: