24.11.2024
Իրավիճակը Արցախում մտահոգիչ է. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ՀԿ-ներ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հողատարածք և պետգույք չի վաճառվել թուրքերին և ադրբեջանցիներին. Առնակ Ավետիսյան

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին:


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Ավետիսյանն Ազգային ժողովում՝ անդրադառնալով լրագրողի ահազանգին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում, և հարցին, թե քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից:


Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:


«Ես գիտեմ, որ ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: Այսինքն՝ ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասաց նա:


Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծեց, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակել: Կոմիտեն անշարժ գույքի վաճառքի տվյալներ չունի, սակայն պետական գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին: