24.11.2024
Ադրբեջանը Սյունիքում դիրքային բարելավումներ է անում. Տիգրան Աբրահամյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 79 նոր դեպք և 12 մահ մեկ օրում

Հայաստանում մարտի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 79 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 155-ի:


ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ վերջին մեկ օրում կատարվել է 3193 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը կազմում է 2 941 837:


Այս պահին փաստացի բուժում է ստանում 3019 պացիենտ, նրանց թիվը նվազել է 41-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 408 907 անձ, վերջին մեկ օրում՝ 108 անձ:


Անցած մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 8587 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1642 է: