Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարտահայտվի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղմամբ: Սա առավելապես տեղի կունենա արդյունաբերության ճյուղի անկման հաշվին: Այդ մասին այսօր` մարտի 15-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Կոշտ պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանը, ինչպես նշում են ԿԲ-ից, դարձել է արտաքին շոկերի աղբյուր: «Արդյունքում՝ դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական ավելացում:
ԱՄՆ-ում և Եվրոգոտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում՝ տնտեսական անկում: Միաժամանակ, մատակարարման շղթաների դիտարկվող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ։ Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ:
Արդյունքում` արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն», - ասաց ԿԲ նախագահը` նկատելով, որ վերաֆինանսավորման տոկոսոադրույքի 1,25 տոկոսով աբարձրացման վերավերյալ ԿԲ խորհրդի որոշումն ուղղված է հենց գնաճային սպասումների զսպմանը:
Համաձայն ԿԲ գնահատականի, տնտեսական աճը կտրուկ դանդաղելու է նախկինում կանխատեսվող 4,9 տոկոսից հասնելոց 1,6 տոկոսի: Ամենամեծ անկումը, ինչպես նշեց ԿԲ նախագահը, կանխատեսվում է, որ արդյունաբերության ճյուղում` -4,7 տոկոս: Շինարարության ոլորտում աճը կկազմի ընդամենը 7 տոկոս նախկինում կանխատեսվող 16,8 տոկոսի դիմաց:
Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացման հետևանքով, ըստ Կենտրոնական բանկի նախնական հաշվարկների, կարող շուրջ 20 տոկսով կարող է նվազել ՌԴ-ից Հայաստան իրականացվող մասնավոր դրամական փոխանցումները, որն բացասական է ազդելու սպառման վրա:
Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկում խորհուրդ են տալիս չգերագնահատել տրանսֆերտների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ դրանք այժմ կազմում են ՀՆԱ-ի 6-7 տոկոսը, իսկ Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմում են ընդհանուր ծավալի 40 տոկոսը:
Նշենք, որ 2022 թվականի պետական բյուջեում նախատեսում է ապահովել երկարատև բարձր տնտեսական աճ՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում՝ 9%։