19.04.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն ուղղված է գնաճային սպասումների զսպմանը. ԿԲ
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսությանը հերթական անկումն է սպասվում. տնտեսագետ

Համաշխարհային բանկի կանխատեսումների համաձայն՝ ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով 2022 թվականին դեպի Հայաստան փոխանցվող տրանսֆերտները կրճատվելու են 19 տոկոսով, ինչը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի տնտեսության անկմամբ և ռուբլու արժեզրկմամբ։ Այս մասին գրում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը:


Նա հիշեցնում է, որ 2022 թվականի պետական բյուջեով հաստատված է 7 տոկոսանոց տնտեսական աճ, որի գործոններից մեկը պետք է լիներ տրանսֆերտների շարունակվող հոսքը։


"Հետևաբար, տրանսֆերտների կրճատումն բացասական է ազդելու 2022 թվականի տնտեսական աճի ցուցանիշի վրա։

Եթե մոտակա ամիսներին չլուծվի գյուղատնտեսական մթերքների արտահանման խնդիրը, ապա Հայաստանի տնտեսությունը հերթական անկումն է գրանցելու"։


 


 


 

Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված մի խումբ դեսպանների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար