20.04.2025
Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան
prev Նախորդ նորություն

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառում

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը մարտի 1-ից իրականացնում է «Արսենալ 2022» միջոցառումը, որի շրջանակներում բացատրական աշխատանքներ են տարվում տարբեր ժամանակահատվածներում պատերազմական գործողություններին մասնակցած կամավորականների, զինծառայողների և քաղաքացիական անձանց կողմից ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձման ուղղությամբ:


ՊՆ-ից հայտնում են, որ բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն կամավոր հանձնվել է մեծ քանակությամբ զենք և զինամթերք, մասնավորապես՝ 2 հատ ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 1 հատ ձեռքի գնդացիր, 70 հատ տարբեր տեսակի նռնակ, 9287 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 2 հատ Մ-75 նռնականետ, 61 հատ նռնակի պայթուցիչ, 16 հատ Դ-30 հրանոթի պայթուցիչ, այլ զինամթերք։

Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը նոր խթան կդառնա երկկողմ կապերին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար