24.11.2024
ՄԻՊ-ը հանդիպում է ունեցել Խոշտանգումների կանխարգելման խորհրդատվական խորհրդի անդամների հետ
prev Նախորդ նորություն

Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

Վարչապետ Նիկոլ  Փաշինյանի որոշմամբ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։


Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նաև Էդմոն Մարուքյանը` նշելով.


“Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ ներգրավվելու եմ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում՝ ստանձնելով Հատուկ Հանձնարարություններով Դեսպանի կարգավիճակը:


Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված այս բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը և սպասարկել ազգային-պետական շահերը:


Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը”:



Մարուքյանը 2015-ին հիմնադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը: 2012-2017թթ. եղել է ԱԺ պատգամավոր, խմբակցություններում չի ընդգրկվել: 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» դաշինքի ցուցակով, 2018-ին` «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով: