22.11.2024
Ժողովրդական հետաքննություն. Ո՞վ է Մայդանի սցենարով փորձում խարխլել իրավիճակը Հայաստանում
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչ հատուկ միջոցներ է կիրառել Սարի թաղում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ ճշտելու, թե ինչ հատուկ միջոցներ են կիրառվել հուլիսի 29-ին Սարի թաղում: Ընդհանուր առմամբ կիրառվել է 56 արկ ու նռնակ:

Ըստ պատասխանի՝ Սարի թաղում կիրառվել է ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»՝ 20 հատ, անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա- 3»՝ 22 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»՝ 13 հատ, լուսաձայնային նռնակ «Պլամյա Մ»՝ 1 հատ:

Իսկ հուլիսի 20-ին պարեկապահակային ծառայության գնդի հարակից տարածքում՝ Խորենացի փողոցում ոստիկանությունը կիրառել էր անբեկոր լուսաձայնային նռնակ՝ «Զարյա 3»՝ 24 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»՝6 հատ, ձեռքի լուսաձայնային միատարր նռնակ «Ֆակել-Ս»՝ 4 հատ, լուսաձայնային գրգռիչ ազդեցության ձեռքի նռնակ՝ «Դրոֆա»՝ 3 հատ: