26.11.2024
«Փաստ». Ռուբեն Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. ՊԲ

Մարտի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել, պնդելով, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը:


«Իրականում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, մարտի 11-ին, ողջ օրվա ընթացքում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են պարբերաբար խախտել հրադադարը` ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ, Փարուխ և Խանապատ գյուղերի ուղղությամբ ականանետերից արձակելով ընդհանուր առմամբ 27 հատ ական:


Մարտի 11-ի լույս 12֊ի գիշերը, տարբեր ուղղություններով, ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ», - ասված է հաղորդագրության մեջ։