26.11.2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
prev Նախորդ նորություն

«Փաստ». Ռուբեն Վարդանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածո՞ւ

Ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը կարող է հավակնել Երևանի քաղաքապետի պաշտոնին։ Այս մասին գրում է  «Փաստ» օրաթերթը։ 


«Առիթ ունեցել ենք նշել, որ թեպետ Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կոնկրետ ժամկետների մասին հստակություն չկա, սակայն քաղաքական ուժերն արդեն իսկ ակտիվորեն դիրքավորվում են: Նախորդ համարներից մեկում նշել էինք, որ ընտրություններին մասնակցելու է նաև նորաստեղծ «Ապրելու երկիր» կուսակցությունը:


Մեր տեղեկություններով, նախատեսված է եղել, որ ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, սակայն այժմ, ինչպես ասում են, «իրավիճակ է փոխվել»: «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը, այսինքն՝ քաղաքապետի թեկնածուն կլինի ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը», - նշում է պարբերականը: