26.11.2024
Ադրբեջանական կողմը հրադադարը խախտել է հրաձգային զինատեսակների կիրառմամբ. ՊԲ
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք

Հայաստանում մարտի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 953-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:


Վերջին մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 933 020 է:


Փաստացի այս պահին բուժվում է 3533 պացիենտ, նվազել է 174-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 408 215 անձ` վերջին մեկ օրում 282 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 8570 է:


Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1635 է: