3.10.2024
Ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը Արցախի 3 գյուղերի ուղղությամբ
prev Նախորդ նորություն

ՀՀ պարենային անվտանգության խնդիրները գործադիրի վերահսկողության տակ են․ նախարար

Կառավարությունը վերահսկում է Հայաստանում պարենային անվտանգության խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։


«Ռուսաստանյան, ինչպես նաև հայաստանյան ԶԼՄ-ներում վերջին երկու օրերին տարածվող տեղեկատվության վերաբերյալ, համաձայն որի նախատեսվում է սահմանափակել ՌԴ-ից մի շարք պարենային ապրանքատեսակների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, տեղեկացնում եմ, որ Հայաստանի պարենային անվտանգության խնդիրները գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության և անմիջական վերահսկողության տակ։


Մինչ այս պահը, ՌԴ կառավարության կողմից չկա հաստատված որոշում պարենային ապրանքների արտահանման արգելքի վերաբերյալ, հետևաբար Հայաստան ապրանքների ներմուծումն իրականացվում է բնականոն կերպով։


Հայաստանի Հանրապետությունում ներկայումս նվազագույն պարենային զամբյուղում ներառված ապրանքների մասով կանխատեսվող դեֆիցիտ չկա։ Մենք կապի մեջ ենք ռուսաստանյան մեր գործընկերների հետ, և նույնիսկ արտահանման հնարավոր սահմանափակումների վերաբերյալ ՌԴ կառավարության որոշման պարագայում՝ Հայաստանի Հանրապետությունն ունի բնակչության պարենային անվտանգությունն ապահովելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։


Ռուսաստանի Դաշնության հացահատիկի ինքնաբավությունը կազմում է շուրջ 150 տոկոս, ինչը նշանակում է, որ ՌԴ-ն ունի բավարար պաշարներ ներքին սպառման և արտահանման համար։


Կոչ ենք անում քաղաքացիներին խուճապային տրամադրություններ չառաջացնել եւ անհարկի գնումներ չկատարել», - նշել է նա։


 


 


 

ԱԳՆ-ն ողջունում է Արցախում մշակութային ժառանգության վերաբերյալ բանաձևի ընդունումը
Հաջորդ նորություն next
 Ե՞րբ ՌԴ-ն հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում
02.10.2024
Ե՞րբ ՌԴ-ն հյուպատոսություն կբացի օկուպացված Արցախում