24.04.2025
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական զինուժը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը Արցախի 3 գյուղերի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանի մի շարք բնակավայրերի խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործում է ականանետներ և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։


«Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։


Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:


ԱՀ ՆԳ նախարարությունը հետևում է իրադարձությունների զարգացմանը և պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի իրավիճակի մասին:


Միաժամանակ հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»,– նշվում է  հաղորդագրությունում։


 


 


 


 


 

ՀՀ պարենային անվտանգության խնդիրները գործադիրի վերահսկողության տակ են․ նախարար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար