25.11.2024
Ձյուն և մերկասառույց. ԱԻՆ-ը` ավտոճանապարհների մասին
prev Նախորդ նորություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք, գրանցվել 4 մահ

Հայաստանում մարտի 9-ին կատարվել է 2 769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։


Առողջացել է 235 մարդ։ Արձանագրվել մահվան 4 դեպք։


Մարտի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 714 դեպք, որոնցից 407 583-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 927 322 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 3 937 մարդ։


Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 563 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 631 է: