25.11.2024
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 122 նոր դեպք, գրանցվել 4 մահ
prev Նախորդ նորություն

Փաշիանյանը հպանցիկ անդրադարձավ Արցախի ուղղությամբ ադրբեջանական կրակոցներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 10-ի նիստում անդրադարձել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերին` խուսափելով սակայն գնահատական տալ իրավիճակին:


“Վերջին օրերին հատկապես Արցախում մենք իրավիճակի որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է նաև Արցախին բնական գազ մատակարարող խողովաշարի խափանմամբ, - ասաց Նիկոլ Փաշինյանը` խուսափելով գնահատական տալ իրավիճակին: - Այս պահին սակայն ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմանամ, քանզի մենք Արցախի իշխանությունների ու միջազգային մեր գործընկերների հետ աշխատում ենք` իրավիճակը կարգավորելու ուղղությամբ”:


Ըստ այդմ այս պահին նա ուղղակի արձանագրեց իրավիճակը, որի կարգավորման ուղղությամբ, Փաշինյանի հավաստմամբ, աշխատանքներ են տարվում:


VERELQ-ը հիշեցնում է, որ վերջին օրերին տարբեր ուղղություններով՝ Արցախի և Հայաստանի շփման գծում ադրբեջանական զինուժը պարբերաբար դիմում է սադրանքների: Հայկական դիրքերի ուղղությամբ կրակելով ականանետերից:


Հայաստանից Արցախ գնացող հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից։ Գազատարը վնասված է այն հատվածում, որը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։


Քաղաքական և փորձագիտական շրջանակները չեն բացառում, որ գազատարի վնասումը կարող է լինել Ադրբեջանի գործողությունների հետևանք: