Ձյուն և մերկասառույց. ԱԻՆ-ը` ավտոճանապարհների մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Ամբերդ բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Անանցանելի են Շիրակի մարզի Աշոցք-Ամասիա միջհամայնքային ճանապարհները և Վայոց ձորի մարզերի Սարավան-Զանգեր հատվածը (բեռնատարների համար):
Լոռու և Շիրակի մարզերում, Գորայք-Զանգեր հատվածում, Սյունիքի Գորիս, Կոտայքի Չարենցավան և Եղվարդ քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին քաղաքներում տեղում է ձյուն։
Արագած-Արթիկ հատվածում, Արագածոտնի մարզի Ապարան թաղամասում, Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում, տեղ-տեղ դիտվում է ձնախառն անձրեւ։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տվյալների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: