24.11.2024
Առաջին ընթերցմամբ ընդունվել են հակածխախոտային օրենսդրությունը խստացնող փոփոխությունները
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կեղծում է իրականությունը. Արցախի ՊՆ

Մարտի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչից հետո իրենք պատասխան կրակ են բացել։


Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի իրականության հետ։


"Արցախի ՊԲ-ն ոչ միայն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այլև, ինչպես արդեն նշել ենք ավելի վաղ, մարտի 7-ին և 8-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ականանետերից, համապատասխանաբար՝ 2 և 3 անգամ, կրակել են Խրամորթ գյուղի ուղղությամբ",- ասված է հաղորդագրության մեջ: