25.11.2024
Մամուլ. Ռուսաստանն այլեւս չի հանդուրժում Փաշինյանի երկակի խաղերը
prev Նախորդ նորություն

Աշոտյանը հրապարակել է ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի հակահայ նամակները

Արտաքին քաղաքականության մեջ տոտալ քաոս է։ Մեր շահերը բոլոր մայրաքաղաքներում մատնված են ինքնահոսի։ Այս իշխանությունների կողմից ոչ մի ազգային շահ չի պաշտպանվում։ Այս մասին գրում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:


"Այսպես, վերջերս Եվրոպական խորհրդարանը ամրագրել էր, որ Արցախի ժողիվրդի ինքնորոշման իրավունքը պետք է լինի Արցախի խնդրի լուծման սկզբունքներից մեկը։ Այս հաջողության համար ծանր աշխատանք էինք կատարել Դավիթ Շահնազարյանը եւ Հանրապետականը, ինչպես նաեւ Նաիրա Զոհրաբյանն ու «Հայ Դատի» եվրոպական գրասենյակը։


Պետության կողմից ո՛չ ԱԺ-ի, ո՛չ դեսպանատան մակարդակով այս հարցով չեն զբաղվել։


Ավելին, Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատունը կատաղի պայքար էր մղում մեր դեմ, հղում անելով նաեւ Նիկոլ Փաշինյանի համաձայնությունը ստացած որոշ փաստաղթերի վրա։


Ահա ապացույցները։


Իմ ձեռքի տակ են հայտնվել Եվրոպական Միությունում Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովի երկու նամակները, որոնք հրապարակվում են առաջին անգամ, եւ որոնց նպատակն էր ճնշում գործադրել եվրադեպուտատների վրա եւ մոլորեցնել նրանց։


Դժվար է պաշտպանել Հայաստանի ազգային շահը, երբ քո պետությունը ներկայացնող ոհմակը զբաղված է այլոց ազգային շահերը պաշտպանելով",- գրել է Աշոտյանը:


Վերջինս նամակները հրապարակել է Telegram-ի իր ալիքում: