26.11.2024
Արցախը վիրավոր է, բայց մենք իրավունք չունենք միակողմանի զիջումների գնալ. ՀՅԴ
prev Նախորդ նորություն

Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի մեղադրանքը լրացվել է

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի մեղադրանքը լրացվել է իշխանության կամ ծառայողական լիազորությունների չարաշահում նախատեսող հոդվածով:


Այս մասին հայտնում է Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն։


Դատարանը նրան կալանքի տակ պահելը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել։


VERELQ-ը հիշեցնում է, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր նախորդ տարվա սեպտեմբերի սկզբին։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, կաշառք ստանալու եւ խարդախության միջոցով գույք հափշտակելու համար:


Ըստ քննության տվյալների՝ Հովսեփյանը, ով 2004-ից 2013 թվականներին զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, այնուհետև 2014-ից 2018 թվականներին քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, օրինականացրել է ավելի քան 1 մլրդ 300 մլն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր՝ 190 մլն դրամ կաշառք և Խարդախության միջոցով հափշտակել է առանձնապես խոշոր ՝ 800 մլն դրամի գույք: