26.11.2024
Կորոնավիրուսը Հայաստանում. 139  նոր դեպք և 12 մահ մեկ օրում
prev Նախորդ նորություն

Արցախը վիրավոր է, բայց մենք իրավունք չունենք միակողմանի զիջումների գնալ. ՀՅԴ

Այսօր հայկական պետության անկախությունը վտանգված է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ՀՅԴ ընդհանուր ժողովի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։


Նրա խոսքով, գործող իշխանության անընդունելի և աններելի քայլերը հանգեցրել են 44-օրյա պատերազմի աղետալի արդյունքների, հասարակության մեջ շարունակվող պառակտման ուժեղացման, պարտվողական տրամադրությունների ձևավորման, միակողմանի զիջումների պատրաստակամության, ինչպես նաև խաղաղության հաստատման հնարավորության մասին կեղծ խոսակցություններով հասարակությանը մոլորեցնելու փորձերի: «Անհրաժեշտ է դադարեցնել տասնամյակների պայքարի արժեզրկման և արյան ու զրկանքների գնով ձեռք բերված հաղթանակի ոչնչացման գործընթացը», - հայտարարել է Տեր-Խաչատուրյանը:


Նա ընդգծել է, որ Արցախը լուրջ հարված է ստացել, նա վիրավ է և թուլացած, սակայն հայկական կողմն իրավունք չունի համաձայնվել իրեն պարտադրվող միակողմանի զիջումներին: «Մենք կարծում ենք, որ նոյեմբերի 9-ի տխրահռչակ եռակողմ հայտարարության ստորագրմամբ վերջ չդրվեց ամեն ինչի, այլ սկիզբ դրվեց այլ գործընթացների։ Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների տեսանկյունից Հայաստանը հայտնվել է բոլորովին այլ իրականության մեջ։ Մենք մարդկային, տարածքային և տնտեսական հսկայական կորուստներ ունեցանք։ Անչափելի են նաև բարոյական կորուստները, խարխլված է ազգային արժանապատվությունը և վստահությունը։ Մենք շատ անելիքներ ունենք», - ասել է նա։


Ստեղծված պայմաններում, վստահ է Տեր-Խաչատուրյանը, Հայաստանի բոլոր հայրենասիրական ուժերի պարտականությունն ու գերխնդիրը՝ փրկել մեր հայրենիքի անկախությունը։ «Մենք ձախողման իրավունք չունենք», - հայտարարեց նա՝ հավելելով, որ արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին խնդիրները լուծել։ «Ներկայիս պայքարը իշխանության և ընդդիմության դասական դիմակայություն չէ, դա պայքար է ազգային արժեքների վերականգնման եւ հանուն հայրենիքի փրկության», - հայտարարել է նա:


Տեր-Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը բախվում է նոր ու նոր մարտահրավերների, քանի որ գործող իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել ազգային շահերը, միջազգային ասպարեզում մշտական նահանջ է ապրում և պատրաստ է ցանկացած զիջումների: Արցախի իշխանությունները վերածվել են խամաճիկների, կնվազեցնի Հանրապետության ինքնիշխանության մակարդակը։ «Բարեբախտաբար, Արցախում կան ինքնուրույն հայրենասիրական ուժեր, որոնք տրամադրված են պաշտպանելու Արցախի շահերը», - հայտարարել է Տեր-Խաչատուրյանը։ Նա նշել է, որ Սփյուռքը ևս հայտնվել է նոր մարտահրավերների առջև։ Հայկական սփյուռքը պետք է հաղթահարի հուսահատությունն ու հիասթափությունը և կրկին պայքարի մեջ մտնի հայրենիքի շահերի համար։


ՀՅԴ ընդհանուր ժողովը պետք է որոշի նշված մարտահրավերների հաղթահարման ուղիները, մշակի ռազմավարություն առաջիկա չորս տարիների համար, հայտարարել է նա: ՀՅԴ-ի համար Արցախի հարցը շարունակում է մնալ Հայ դատի կարեւոր տարր, իսկ հայոց պետականությունը՝ բարձրագույն արժեք, ընդգծել է նա։