25.11.2024
ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ. ԿԲ հայտարարությունը
prev Նախորդ նորություն

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում 1988թ. հայերի ջարդերի զոհերի հիշատակը:


"34 տարի առաջ՝ փետրվարի 27-29-ին, Ադրբեջանական ԽՍՀ իրավապահ մարմինների թողտվությամբ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հանրապետության իշխանությունների կողմից ծրագրված հայ բնակչության ջարդեր, որոնց արդյունքում հարյուրավոր հայեր զրկվեցին կյանքից, այդ թվում՝ երեխաներ, ծերեր և կանայք: Հազարավոր հայեր ենթարկվել են բռնության եւ արտաքսվել են իրենց տանից", - հայտարարել է" Հայաստան " խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ ներկաներին կոչ անելով մեկ րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը։