7.06.2025
Ռուբլին շարունակում է գահավիժել. որքանով են այն գնում Հայաստանի բանկերը
prev Նախորդ նորություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ. ԿԲ հայտարարությունը

Հայաստանի Կենտրոնական բանկից հայտնում են, որ ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների:


ԿԲ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն ստեղծված է ՀՀ օրենսդրությամբ, կարգավորվում ու վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։


“Ներկա իրավիճակում ՎՏԲ-Հայաստան Բանկի ծառայությունները և գործիքները հաճախորդներին հասանելի են լինելու ամբողջությամբ, բացառությամբ փոխանցումների հետ կապված որոշ սահմանափակումների, որոնց հետ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Բանկի www.vtb.am պաշտոնական կայքում”, - ասված է հայտարարության մեջ:


Նշվում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավարար իրացվելիություն և կապիտալ սպասարկելու իր բոլոր պարտավորությունները։ “Բանկին հասանելի են նաև Կենտրոնական բանկի կողմից իրացվելիության տրամադրման մշտական հնարավորության գործիքները”, - ասված է հայտարարության մեջ:


Նշենք, որ Ամերիկյան կառավարությունն ու Մեծ Բրիտանիան պատժամիջոցների շրջանակում սառեցրել են ռուսական բանկերի, այդ թվում՝ ՎՏԲ բանկի ակտիվները։


 


 

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին