24.11.2024
Ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի ԶՈւ-ի չորս Bayraktar հարվածային ԱԹՍ-ներ. ՌԴ ՊՆ
prev Նախորդ նորություն

Ազովի ծովում ուկրաինական ուժերը խոցել են ՌԴ երկու քաղաքացիական բեռնանավ. ՏԱՍՍ

Հինգշաբթի օրը Ազովի ծովում ռուսական երկու քաղաքացիական նավ հրթիռային հարձակման են ենթարկվել Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքից: Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի սահմանապահ ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


«2022 թվականի փետրվարի 24-ին, ժամը 11:00-ին, Ազովի ծովի ջրերում, ռուսական քաղաքացիական բեռնատար SGV-Flot և Serafim Sarovsky նավերը ենթարկվել են Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռային հարձակման: Կրակը արձակվել է Մարիուպոլի ուղղությունից... Անձնակազմի անդամներից մեկը ծանր վիրավորվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ նավի վրա բռնկված հրդեհը մարվել է, երկու բեռնատար նավերը շարունակել են շարժվել, դեպքի վայր են ուղարկվել սահմանապահ պարեկային նավերը՝ անձնակազմի վիրավոր անդամին տարհանելու համար։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի առավոտյան հեռուստաուղերձում ասել է, որ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների կոչին՝ որոշել է հատուկ ռազմական գործողություն իրականացնել։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Մոսկվան նպատակ չունի օկուպացնել ուկրաինական տարածքը։


Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս զինվորականները չեն հարվածում Ուկրաինայի քաղաքներին, ռազմական ենթակառուցվածքները խոցում են բարձր ճշգրտության միջոցներով։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ խաղաղ բնակչությանը ոչինչ չի սպառնում։