25.11.2024
Ուկրաինան մոլորվել է Արևմուտքի խոստումների և ժողովրդի անվտանգության պարտավորության միջև
prev Նախորդ նորություն

Վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին. դա ԱՄՆ-ում գծված սցենար է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը իր վարկածն է առաջարկում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունների շուրջ.


"Միացյալ Նահանգները երկընտրանքի առջև էին հայտնվել, վերահսկել ամբողջ աշխարհը, ինչպես 1991-ից հետո, այլևս չեն կարող, դա փաստ է։ Այս պարագայում պետք է կամ ամբողջը կորցնեն, կամ բավարարվեն աշխարհի կեսով, հատկապես արժեքավոր է Եվրոպան։

Ըստ այս վարկածի, հանձնում են Ուկրաինան, ու Եվրոպայում իջեցնում են "երկաթյա վարագույրը"։ Այսինքն, վերադառնում են ՆԱՏՕ-ի ստեղծման բանաձևին․ "ԱՄՆ-ն Եվրոպայում, Գերմանիան՝ Եվրոպայի տակ, Ռուսաստանը՝ Եվրոպայից դուրս"։

Նմանատիպ վարագույր պետք է իջեցնեն Չինաստանի առջև՝ Թայվանը հանձնելուց հետո ու դրանով պաշտպանեն իրենց շուկան Չինաստանից, որն ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում արդեն չեն կարող։

Պարզ ձևակերպենք, վերադառնում ենք երկբևեռ աշխարհին ու սառը պատերազմին և դա, ըստ այս վարկածի, ԱՄՆ-ում գծված սցենար է",- գրել է Դանիելյանը Facebook-ի իր էջում: