25.11.2024
Երկակի ստանդարտները պետք է մերժվեն՝ ելնելով տարածաշրջանի անվտանգության շահերից. Գրիգորյան
prev Նախորդ նորություն

Եվրանեսթ ԽՎ-ի հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ հակամարտությունը. Կարապետյան

Երևանում փետրվարի 22-ին ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը տեղի է ունեցել օրակարգում ներառված «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարցի շրջանակներում:


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:


Նրա խոսքով,  քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որին առցնաց միացել էին փորձագետներ: «Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները», - ասել է նա:


Նշելով, որ եվրոպացի գործընկերներն արտահայտել են իրենց դիրքորոշումները`Կարապետյանը հույժ կարևոր է համարել Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը:


«Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը», - նկատեց Մարիա Կարապետյանը: