24.11.2024
Իշխող ուժը չի պաշտպանի «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության նախագիծը. Արսենյան
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսը Հայաստանում. 293 նոր դեպք և 16 մահ մեկ օրում

Հայաստանում փետրվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 293 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 415 757 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:


Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 864 871, վերջին մեկ օրում` 3192 նոր թեստավորում:


Փաստացի այս պահին բուժվում է 13 749 պացիենտ: Մեկ օրում նվազել է 1197-ով:


Վերջին տվյալներով ապաքինվել է 392 080 անձ` վերջին մեկ օրում 1474 անձ:


Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 8338 է:


Այլ պատճառով մահերի թիվը 1590 է, երբ հիվանդը ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: