27.11.2024
ՀՀ և Արցախի ՄԻ պաշտպաններն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիր
prev Նախորդ նորություն

Երաժշտական և արվեստի դպրոցներում անցկացվում են ներառականության ապահովման դասընթացներ

Երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ անցկացվում են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացներ, որոնք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Ծրագրին մասնակցում են 26 ուսումնական հաստատություն՝ շուրջ 500 մանկավարժ:


Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չմեկուսացվեն ընդհանուր կրթական համակարգից, կարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և չզրկվեն գեղարվեստական կրթություն ստանալու իրավունքից: Ծրագիրը միտված է մանկավարժների մոտ ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու համար նոր համապատասխան գիտելիքներ և հմտություններ ստանալուն, հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կարծրատիպերի վերացմանը, կրթության իրավունքի ապահովմանը հավասար պայմաններում:


Դասընթացների մեկնարկը տրվել էր 2022 թ. հունվարի 31-ին, առաջին փուլին մասնակցած ուսուցիչները փետրվարի 17-ին և 18-ին ստացան իրենց մասնակցության վկայականները։