Նիկոլ Փաշինյանը խոստովանեց․ նա վախենում է Գյումրիից և ընտրություններից
Գյումրիում Փաշինյանը բազմակի ապօրինությունների միջոցով նախ կառավարման ճգնաժամ առաջացրեց, իսկ հետո՝ ապօրինաբար չնշանակեց ավագանու արտահերթ ընտրություններ։
Հիմա նա ուզում է առանց ընտրությունների զավթել իշխանությունը, որպեսզի ոտքը պնդացնի ու նոր միայն գնա ընտրության։
Գյումրիում տեղի ունեցողը և «փրայմերիզ» կազմակերպելու ծրագիրը ցույց են տալիս, որ
1․ Գյումրիում Փաշինյանի թիմակիցները գերթե զրոյական վարկանիշ ունեն,
2․ եթե Փաշինյանը շարժվեր օրենքով և արտահերթ ընտրություններ նշանակեր այս տարվա դեկտեմբերին, ապա «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն էր կրելու,
3․ Փաշինյանն ուզում է իր թիմակիցներից որևէ մեկին նշանակել Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, որպեսզի սպասվող արտահերթ ընտրություններում կարողանա վարչական, կրիմինալ և փողային լծակներով գոնե ինչ–որ տոկոս հավաքել,
4․ Փաշինյանը վախենում է ցանկացած ընտրական գործընթացից՝ լինի այն համապետական կամ տեղական մասշտաբով։
Երևանի ընտրություններից հետո սրանց աչքը վախեցել է, և դա է պատճառը, որ հրաժարվում են թե՛ հանրաքվեից, թե՛ ԱԺ արտահերթ ընտրություններից, թե՛ Գյումրիի ընտրություններից՝ փորձելով ժամանակ ձգել։
Փաշինյանին հնարավոր է հեռացնել ընտրությունների միջոցով՝ լինի այն արտահերթ կամ հերթական։ Ինքն ամենալավը գիտի այդ մասին ու դրա համար էլ վախեցած է ընտրություններից։ Գյումրիից քայլելով եկավ ու հանգամանքների բերումով դարձավ իշխանություն։ Գյումրիում էլ սրա վերջի սկիզբը պետք է դնել։
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյան