31.01.2026
Սուրեն Պապիկյանն ընդունել է Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

ՍԴ նախագահն ընդունել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը փետրվարի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:


ՀՀ սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ հանդիպման մեկնարկին Արման Դիլանյանը նշել է՝ Հայաստանի և Ռուսաստանի սահմանադրական դատարանների համագործակցության օրակարգը բոլոր ոլորտներում հագեցած է, ինչը բխում է երկու երկրների բարեկամական և դաշնակցային հարաբերություններից:


Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են իրավական ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին և երկու երկրների սահմանադրական դատարանների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հնարավորությանը: