Խաղաղապահները ապահովել են 500-ից ավելի մեքենաների անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբ
Ռուս խաղաղապահները մեկ օրում ապահովել են ավելի քան 500 միավոր ավտոմեքենաների և մոտ 1,5 հազար մարդու անվտանգ մուտքը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։
Շուրջօրյա ռեժիմով զինծառայողները ապահովում են իրադրության մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն բոլոր 27 դիտակետերում՝ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով:
"Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերն աշխատում են սովորական ռեժիմով։ Դիտարկման կետի զինծառայողները շուրջօրյա հսկողություն են իրականացնում իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ: Ռուս խաղաղապահներն ապահովում են անցակետերի միջոցով տարանցիկ ավտոտրանսպորտի անվտանգ անցումը: Հնարավոր սադրանքները կանխելու նպատակով զննման ենթակա են բոլոր մեքենաները, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է դրանց զննում", - ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Օվչիննիկովը։
Ընթացիկ իրադրությունը վերահսկելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը հագեցած են տեսահսկման ժամանակակից փողոցային գմբեթավոր խցիկներով, "Բլոկպոստ" ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքին շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար:
Դիտակետերում ծառայության կազմակերպման, կենցաղի կազմակերպման, խաղաղապահ ստորաբաժանումների անձնակազմի ֆիզիկական պատրաստության և հանգստի պարապմունքների կազմակերպման համար կառուցվել են բլոկա-մոդուլային ավաններ, ստեղծվել են հարմարավետ և ժամանակակից պայմաններ: