20.04.2025
Կարո Փայլանն այցելել է Սուրբ Կիրակոս եկեղեցի
prev Նախորդ նորություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք

Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 497 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք։ Մահացել է 1 մարդ։


Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 47 վարակակիր:


2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5054 քաղաքացու հետազոտություն, որից 1491 մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել:


Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։


 


 


 

Խաղաղապահները ապահովել են 500-ից ավելի մեքենաների անվտանգ մուտքը ԼՂ և հակառակ ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար