24.11.2024
ԲԴԽ-ն Թաթոյանին դատական իշխանության գործունեությանը միջամտելու մեջ է մեղադրում
prev Նախորդ նորություն

Մարտունիում ևս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։


Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ որոնումների ընթացքում ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:


Հիշեցնենք, որ զինադադարից հետո` 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։


Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։