24.11.2024
prev Նախորդ նորություն

Մեզ հետաքրքրում է ԵՄ կառույցների լռության գինը. պատգամավորը՝ Բախշիյանի կալանավորման մասին

Փետրվարի 10-ին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողների հարցերին պատասխանեցին "Հայաստան" խմբակցության անդամներ Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը եւ Արմեն Չարչյանը:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանն անդրադարձավ դատավոր Բորիս Բախշիյանի ձերբակալությանը: Նա նշեց, որ այս ֆոնին եվրոպական կառույցները մշտապես լռում են։ "Մեզ հետաքրքրում է ԵՄ կառույցների լռության գինը", — ընդգծեց պատգամավորը:


Պատգամավոր Արմեն Չարչյանը, անդրադառնալով Բախշիյանի ձերբակալությանը, նշեց նաև, որ դա լուրջ և անցանկալի նախադեպ է: "Սկզբունքային տարբերություն կա իմ ձերբակալության մասին որոշում կայացրած Բ. Բախշիյանի և Ռ. Մխիթարյանի միջև։ Բախշիյանի գործողությունները ընկալման մակարդակի վրա են, իսկ Մխիթարյանի գործողությունների անօրինականությունն ապացուցված է Սահմանադրական դատարանի կողմից", - նկատեց պատգամավորը։


Լիլիթ Գալստյանն անդրադարձավ նախօրեին ԱԺ-ում ընդունված Հանրակրթության մասին օրինագծին: Նրա կարծիքով՝ նախագիծն ուղղված է ոչ թե բարեփոխումների, այլ դպրոցների կառավարման կենտրոնացմանը։ "Այսուհետ բոլոր տնօրենները պետք է նշանակվեն միայն լիազորված պետական մարմնի կողմից։ Դա նաև ենթադրում է ֆինանսական ռեսուրսների կենտրոնացում", - նշեց պատգամավորը։