23.11.2024
ՀՀ-ը շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Արարատ Միրզոյան
prev Նախորդ նորություն

Տարրական դասարանների բոլոր աշակերտները անվճար կապահովվեն դասագրքերով

Խորհրդարանը փետրվարի 9-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:


Նախատեսվում է, որ տարրական հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների առաջինից չորրորդ դասարանների սովորողներին պետությունը պետական բյուջեի միջոցների հաշվին անվճար պետք է ապահովի տարրական ընդհանուր կրթական ծրագրով նախատեսված դասագրքերով:


Հեղինակը տեղեկացրել է, որ 2022 թվականի սեպտեմբերին առաջինից չորրորդ դասարանների սովորողներն արդեն կստանան անվճար դասագրքերը:


ԱԺ գլխադասային հանձնաժողովը եւ Կառավարությունը նախագծին դրական եզրակացություն են տվել: