23.11.2024
Մհեր Գրիգորյանը և Լին Թրեյսին քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների հարցեր
prev Նախորդ նորություն

ՀՀ-ը շարունակելու է իր ջանքերը՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը. Արարատ Միրզոյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ թե՛ ՀՀ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանական քաղաքականության կարեւորագույն փաստաթղթերից մեկն Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ Ազգային նպատակներ բաժնում գրված է՝ հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը ու վերացումը:


Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյո՞ք ՀՀ կառավարությունը շարունակում է վերոնշյալ նպատակների պահպանումը:


ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանը, պատասխանելով պատգամավորի հարցին, նշել է, որ ՀՀ կառավարությունը հետեւողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն ստացել է Կառավարության ծրագրում, որտեղ հստակ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր ջանքերն ուղղված ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այնպես էլ աշխարհում մարդկության դեմ այդ հանցագործության հետագա դրսեւորումների կանխմանը: